News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին մեկնարկած Տոկիոյի ավտոսրահի  դռները նոյեմբերի 23-ին բաց էին լայն հասարակության համար:

Տոկիոյի 43-րդ մոտոր-շոուին մասնակցում են 32 ճապոնական ու արտասահմանյան ավտոկոնցերներ: Ավտոսրահի ամենալայն հավաքածուն ներկայացնում են ճապոնական Toyota, Nissan, Honda, Mitsubishi եւ Mazda ավտոհսկաները:

Անցյալ երեք օրվա ընթացքում մամուլին են ներկայացվել Nissan Nismo GT-R ավտոմեքենան, Porsche 911-ի հոբելյանական սերիան, որը նվիրված է  լեգենդար սպորտային մեքենայի 50-ամյակին, Honda NSX-ի կոնցերտ-մեքենան, թարմացված Mini Cooper BMW-ն: Daimler ընկերությունը ներկայացրել է Mercedes-Benz SLS AMG GT-ի վերջնական տարբերակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Տոկիոյի ավտոսրահի այցելուները կտեսնեն նաեւ ոչ սովորական փոխադրամիջոցներ, որոնք,  ինչպես համարում են ստեղծողները, ապագայում կարող են սովորական դառնալ քաղաքի փողոցներում: Մասնավորապես ներկայացվել է առանց ղեկի երեք անվադողերով FV2 էլեկտրոմոբիլն ու Toyota ընկերության  i-Road նախագիծը, երեք անվադողերով էլեկտրական Kawasaki մոտոցիկլը, ճապոնական Honda կոնցերնի Uni-Cub անվամբ էլեկտրական «մոնոցիկլը»: Tokyo Motor Show 2013 ավտոսրահը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 1-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ