News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են՝ հասնելով երեք շաբաթների ընթացքում ամենացածր շեմին, ինչը կապված է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների հետ:

Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 108,57 դոլար, WTI տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է 93,95 դոլար, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Լույս կիրակիի գիշերը Ժնեւում Իրանի ու «վեցյակի» ու Իրանի միջեւ բանակցությւոնների հերթական փուլից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կապված իրանական միջուկային ծրագրի հետ: Համաձայնությունը նախատեսում է իրանական միջուկային ծրագրի սահմանափակում՝ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները զգալիորեն թուլացնելու դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ