News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանում ապրող հնդիկները նոյեմբերի 23-ին Երեւանի ռեստորաններից մեկում մշակութային միջոցառում են իրականացրել, որին ներկա էին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, դասախոսներ և հնդկական մշակույթով հետաքրքրվող հայեր:

Սկզբում հնդիկները մեկ րոպե լռությամբ հարգել են նոյեմբերի 16-ին Նոր Արեշի վարձակալած տանը տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի հիշատակը:

Սուրեշ Բաբուն ու Նարիմանյանը վառել են հինդուիզմն ու բուդդիզմը խորհրդանշող կրակը, որից հետո էլ սկսվել է համերգը: Հնդիկները ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ