News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը


Անգլիայում 24-ամյա Հիթեր Թորփին ծննդաբերությունից մեկ ամիս առաջ մուրճով երկու անգամ հարվածել է փորին որպեսզի ապացուցի, թե որքան դիմացկուն է իր դեռ չծնված երեխան:

Փորձարկումն իր բջջային հեռախոսով տեսագրել է Հիթերի նախկին ընկերը` 26-ամյա Սին Հանլոնը: Նա տեսագրությունը ցույց է տվել ոստիկաններին, սակայն վերջինները հրաժարվել են մեղադրանք առաջադրել` պնդելով, որ ոչ մի հանցագործություն էլ չի կատարվել:

The Daily Mail-ը տեղեկացնում է, որ Սինի պատմելով, Հիթերը ժամանակ առ ժամանակ բռուցքներով նույնպես հարվածել է փորին, քանի որ ցանկանում էր,  որ երեխան շուտ ծնվի:

Դեպքից որոշ ժամանակ անց զույգը բաժանվել է: Հիթերը նույնիսկ ինքն է գնացել ոստիկանություն և  Սինին մեղադրել ընտանեկան բռնության մեջ, իսկ Սինն իր հերթին ոստիկաններին է հանձնել կնոջ դաժան արարքի ապացույցները, բայց ոստիկանները համարել են, որ ոչ մի հանցագործություն չի կատարվել:

Երեխան այժմ մեկ տարեկան է և չնայած իր տարիքին` կարողանում է քայլել, խոսել ու կարդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ