News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Հանրահայտ երկու ամերիկահայեր վերջերս արժանացել են ԱՄՆ-ի բացառիկ պատվին՝ հպարտություն հարուցելով հայերի շրջանում իրենց ձեռքբերումների համար: Այդ մասին գրում է հայ-ամերիկյան «The Armenian Weekly» թերթը:

Առաջին հերթին, ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը հայտարարել են այն մասին, որ ապագա հրթիռակիրը կրելու  է Փոլ Իգնաթիուսի (Իգնաթոսյան) անունը՝ ԱՄՆ-ի դաշնային կառավարությունում  բարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա: Իգնաթիուսն ութ տարի շարունակ ծառայում էր Ջոն Քենեդիի եւ Լինդոն Ջոնսոնի նախագահական վարչակազմերում որպես ցամաքային զորքերի նախարարի օգնական, ցամաքային զորքերի փոխնախարար, պաշտպանության նախարարի օգնական, ու վերջապես, 1967թ.-ին ռազմածովային ուժերի նախարար:

Երկրորդ, քալիֆորնիական Լոնգ-Բիչ քաղաքում առաջին ատյանի գլխավոր դատարանը անվանակոչվել է ի պատիվ նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի: Նահանգապետ Դոքմեջյանը ծառայում էր Քալիֆորնիայի նահանգին 28 տարի շարունակ: 1988թ.-ին այն ժամանակ փոխնախագահ ու ԱՄՆ նախագահի թեկնածու Ջորջ Բուշ Ավագը Դոքմեջյանին համարում էր ԱՄՆ-ի փոխնախագահի հավանական թեկնածու: Սակայն Դոքմեջյանը խնդրել էր իր անունը հանել ցուցակից, քանի որ չէր ցանկանում Քալիֆորնիան թողնել դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե նա չհրաժարվեր, ապա հավանական կլիներ, որ Բուշի փոխարեն ինքն ընտրվեր ԱՄՆ փոխնախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ