News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Միջազգային The Voice նախագծի թուրքական տարբերակի «Այդ ձայնը Թուրքիան է» մրցույթի ստամբուլահայ մասնակից Ջորջ Շեքերը դուրս է մնացել պայքարից։

Հերթական լսումներից հետո, երբ մրցույթի մասնակիցները կատարել են «Վերջին ճանապարհորդ» երգը, ժյուրիի կազմում գտնվող թուրք հայտնի երգիչ Էբրու Գյունդեշը երկար-բարակ խոսելուց հետո հայտնել է, թե ում հետ է շարունակելու մրցույթը՝ հայ մասնակցին թողնելով մրցույթից դուրս։

Նշենք, որ նախորդ լսումների ժամանակ Ջորջ Շեքերը կատարել էր «Անձայն նավ» երգը, որից հետո ժյուրիի եւ նրա միջեւ հետաքրքիր երկխոսություն էր տեղի ունեցել։ Ժյուրիի անդամներից մեկը հարցրել է, թե ինչու է նրա անունը Ջորջ, իսկ ազգանունը Շեքեր՝ նկատելով, որ երեւի տղայի հայրը թուրք է, իսկ մայրը՝ օտարեկրացի։ Սակայն Ջորջը պատասխանել էր, որ իր ծնողները Թուրքիայից են, իսկ ինքը հայ է։ Ջորջը նաեւ շեշտել էր, որ հայերի մոտ Ջորջ անունը չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ