News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Վրաստանի վրա ազդելու  հատուկ լծակներ չունի, նոյեմբերի  28-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօր Վիլնյուսում մեկնարկած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին:

Ըստ նրա՝ Ռուսաստանը մեծ հաշվով Վրաստանի վրա ազդելու լծակներ չունի, քանի որ, իհարկե, անլուրջ կլինի նոր պատերազմ սկսելը:

«Ինչ վերաբերում է Մոլդովային, այնտեղ մյուս տարի ընտրություններ են լինելու, որտեղ հաղթելու մեծ հնարավորություն ունեն Ռուսաստանին միանալու կողմնակից կոմունիստները: Մոլդովացի իմ գործընկերները կարծում են, որ Մոլդովայի վրա ճնշումները պարզապես հետաձգվել են», - նշել է Իսկանդարյանը:

Հիշեցնենք, «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման մասին պայմանագրի նախաստորագրում է նախատեսում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ