Եվրասիական միություն պատրաստ են մտնել Հայաստանը, որն արդեն արել է առաջին քայլը, հերթի մեջ են Ղրղըզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ: Այս մասին Կազանի «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. Ձեռքբերումներ եւ խնդիրներ» հանրային միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է «Ռուսհամագործակցության» ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:
Եվրասիական տնտեսական միությունը 2015թ. հունվարի 1-ից պետք է փոխարինի Մաքսային միությանը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, իսկ Ուկրաինան ունի դիտորդի կարգավիճակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծենք, որպեսզի հարմարավետ լինի բոլորի՝ եւ միության գործող երկրների, եւ նոր անադամագրվողների համար», - ասել է Կոսաչեւը:
Նա նշել է, որ միջազգային միության ստեղծումը «ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ նախագիծ է», եւ ներկայիս փուլում Եվրասիական միությունը «գտնվում է իր զարգացման կարեւոր կետում»:
«Մենք այժմ քննարկում ենք ոչ միայն ինտեգրման հեռանկարների հարցերը, այլեւ առաջին ձեռքբերումները», - ընդգծել է «Ռուսհամագործակցության» ղեկավարը: