News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ Կրասնոյարսկի կենտրոնական քաղաքային դատարանում Ադրբեջանում հրապարակված «Հայկական ահաբեկչություն» գիրքը «ծայրահեղական նյութ» ճանաչելու փաստի առթիվ կկայանա դատական նիստ: Այն տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Ն. Ե. Չերնովայի նախագահությամբ:Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ԱզերԹաջին, հետաքննչական նյութերի համաձայն՝ Ռուսաստանի ԱԱԾ Կրասնոյարսկի մարզի վարչությունից դատախազություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ շրջանի տարածքում տարածվում է «Հայկական ահաբեկչություն» գիրքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն տարածքում են Կրասնոյարսկի մարզում ադրբեջական համայնքի ներկայացուցիչներ շրջանում: Վ.Պ. Աստաֆյեվի անվան Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանի մասնագետների կողմից ստացված եզրակացութայն համաձայն՝ հրատարակության առանձին հատվածներ, նախաբանը, ֆոտոնյութերը ու դրանց մեկնաբանությունները կողմակալ են, ուղղված են ընթերցողի մոտ «հայկական ահաբեկչության» գոկության մասին կարծիք ձեւավորելուն, ինչպես նաեւ այն մասին, թե ազգությամբ հայերը ողջ աշխարհում բռնություն են տարածում ազգային պատկանելության հողի վրա, ինչպես նաեւ կրոնական ու ազգային հենքի վրա հակամարտություններ են բորբոքում:

Դատախազությունը, վկայակոչելով հանուն ՌԴ շահերի պաշտպանության «ծայրահեղական գործունեության դեմ» դաշնային օրենքը,  այդ հրատարակությունը ճանաչել է «ծայրահեղական» եւ համապատասխան որոշումն ուղարկել է դատարանում: Դատախազությունը խնդրել է դատարանին «Հայկական ահաբեկչություն» գիրքը հայտարարել «ծայրահեղական նյութ», եւ այս հրատարակությունը ծայրահեղական նյութերի ցուցակ ընդունելու որոշման պատճենն ուղարկել Արդարադատության նախարարության: Նշենք, որ գիրքը լույս է տեսել 1992թ.-ին Ադրբեջանում: Հեղինակներն են Ադրբեջանի հանգուցյալ գլխավոր դատախազ Իսմեթ Գաիբովը եւ «Ազերինֆորմի»(ԱզերԹաջ) գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ