News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը այցելել են ռուսական 102-րդ ռազմաբազա:

Հիշեցնենք, որ Պուտինի պետական այցը սկսվել է Գյումրիից, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազայի հիմնական ուժերը: Ռուսական պետության ղեկավարը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինվորների եւ սպաների հետ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

102-րդ ռուսական ռազմաբազան ստեղծվել է 1995թ.` Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ միջպետական պայմանագրերին համապատասխան: Այն մարտական հերթապահություն է իրականացնում  ԱՊՀ  միասնական ՀՀՊ համակարգի շրջանակներում: Ռազմաբազան ենթարկվում է  Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի ռուսական զորքերի խմբին: Ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել էր  25 տարով եւ երկարացվել  եւս 49 տարով (մինչեւ 2044 թ.) ` 2010թ.  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ