News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը, Հարավային Կովկասում ՄԹ ռազմական կցորդ Նիք Ուիլքսը եւ դեսպանատան ռազմական գծով պատասխանատու Սերգեյ Միրզոյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին այցելել են Սպիտակ քաղաք: Նրանց ուղեկցում էին ՆԱՏՕ-ի տարածաշրջանակին գրասենյակի ներկայացուցիչ Սվեն Ամունդսենը եւ ՄԹ բանակի կայունացմանն աջակցման միության մասնագետ Անդրեյ Ֆրանկը:

ՄԹ դեսպանատան փոխանցմամբ, պատվիրակության այցի նպատակն էր այցելել Սպիտակում տեղադրված երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանը եւ հարգանքի տուրք մատուցել 25 տարի առաջ տեղի ունեցած աղետի զոհերին:

«Ես տարածաշրջանում աշխատում եմ ընդամենը 3 ամիս եւ արդեն հասցրել եմ լինել Հայաստանի մի քանի վայրերում՝ մասնավորապես Գյումրիում: Տեսնելով այնտեղ՝ երկրաշարժից ամողջովին չվերականգնված վիճակը հասկանում եմ, որ դեռ գործ կա անելու աղետի գոտին վերականգնելու համար»,- ասել է Նիք Ուիլքսը տեղական լրատվամիջոցին տրված հարցազրույցում:

Պատվիրակությունը հուշարձան է այցելել Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ միասին, իսկ առանձին հանդիպման ժամանակ դեսպան Ջոնաթան Էյվսը խոստացել է կրկին վերադառնալ Սպիտակ՝ քննարկելու համար այս քաղաքի հետ հետագա հնարավոր համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ