News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել դեպի Հայաստան երկաթուղու իր տարածքով անցնող հատվածը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Իրանն արդեն տրամադրել է 1,5 մլն դոլար տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմելու համար: Այն արդեն ավարտված է եւ մոտ ժամանակներս կներկայացվի հասարակությանը: Մեր բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ իրանական կողմը իր տարածքում 160 կմ երկարությամբ երկաթգիծը կկառուցի սեփական միջոցներով: Եթե մենք ֆինանսներ գտնենք մեր հատվածի շինարարության համար, կկարողանանք զուգահեռաբար սկսել աշխատանքները»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Աշոտ Շահնազարյանին, հայտնել էր, որ երկաթգծի շինարարության արժեքը կկազմի մոտ 35 մլրդ դոլար: Շինարարության ժամկետը կկազմի մոտ 6 տարի, շահագործումը՝ 50 տարի: Նախատեսվում է, որ շինարարությունը կսկսվի 2015-ի առաջին եռամսյակում:

Ենթադրաբար, Իրան-Հայաստան երկաթգծի հայկական հատվածի երկարությունը կկազմի 316 կմ եւ կանցնի Մեղրիից Գավառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ