News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանիում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարել է Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը եւ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշել է, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաեւ  անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:

Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջեւ խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձեւաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր եւ տեսանյութեր: Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաեւ անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:  Ամերիկյան անկյուններում նաեւ ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ եւ այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:

Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երեւանում, Գյումրում, Վանաձորում եւ Կապանում: Անցյալ տարվա տվյալներով այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ