News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Լյուքս դասի մեքենաներ, հինգ աստղանի հյուրանողներ ու վիլլաներ Սեն-Տրոպեում. սա Ֆրանսիայում նախկին Արեւելյան բլոկի օլիգարխների սովորական կյանքն է: Ադրբեջանի նախագահի ընտանիքի համար այս կենսակերպը մասամբ ֆինանսավորվում էր անօրինական կերպով:

Ինչպես գրում է «Rue89Lyon»-ը, ադրբեջանական ռեժիմի հիմնական ներկայացուցիչներից է արտակարգ իրավիճակների նախարար, ինչպես նաեւ ռեգբիի ֆրանսիական ստադիոնի ներկա գլխավոր տնօրենը յուրացման համար դատապարտվել են Լիոնի դատավորների կողմից: Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Լիոնի ուղղիչ դատարանի որոշումը. Ադրբեջանի ամենաազդեցիկ օլիգարխներից մեկը հանդիսացող  Քյամալեդդին Հեյդարովը տուգանվել է 50 հազար եվրո չափով, իսկ գործարար եւ 2011թ-ից ռեգբիի ֆրանսիական ստադիոնի տնօրեն Պիեր Արնալդը՝ 20 հազար եվրո չափով:

Փաստերը որակվում էին որպես «կորպորատիվ միջոցներ յուրացում»: Արդարադատության համաձայն՝ երկու տղամարդիկ մասամբ անօրինական համակարգում կարեւոր դեր էին խաղում, որը ֆինանսավորում է Ադրբեջանի նախագահի քույր Սեվիլ Ալիեւային ու նրա երեխաներին՝ Ֆրանսիայում 2001-2005թթ. բնակության ընթացքում:

Գործարարն ու նախարարն ապահովում էին Կասպից ծովի ափին գտնվող նավթային հանրապետության նախագահի մտերիմների բարեկեցությունն ու միաժամանակ իրենք նույնպես վայելում էին: Այդ օլիգարխների կողմից շռայլ ծախսերի համեմատ տուգանքները, որոնց դատապարտել են երկու տղամարդկանց, պարզապես ծիծաղելի են թվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ