News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երկրաշարժից 25 տարի հետո աղետի գոտու բնակչության տաս տոկոսը` մոտ երեք հազար ընտանիք, դեռ բնակարանի խնդիր ունի: Այս մասին  այսօր դեկտեմբերի 6-ին  հրավիրված ասուլիսին ասաց  «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով 1988թ.  դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հասցրած վնասների մասին:

Նա միաժամանակ ավելացրեց, որ երկրաշարժից քսան տարի հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք պետք է խնդիրն արդեն լուծվեր, որը  այդպես էլ չլուծվեց, գործարանները եւս չվերաբացվեցին , իսկ գործազրկությունը դարձավ խրոնիկ հիվանդություն: «Մեծ խնդիր եղավ Լինսի հիմնադրամի հետ, որի գումարները Ռոբերտ Քոչարյանի օրոք ծախսվեցին, բայց քանի որ բողոք չկա, խնդիրը շարունակում է անլուծելի մնալ: Տեսնում ենք, որ տատիկ-պապիկները դոմիկներում են ապրում, բայց քանի որ բողք չկա ուրեմն պրոբլեմ էլ չկա: Բայց հիմնական խնդիրը լուծված է` ավերակները հանված են, փորձում են վթարային շենքերը վերականգնել, վերականգման հատուկ գոտիներ են ստեղծում: Այնտեղ ճեղքվածք է անցնում մայրցամաքային` Լեննական-Սպիտակի գծով եւ դա միշտ կրկնվելու վտանգ ունի»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ