News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Օդնոկլասնիկի» կայքով անչափահաս Պ. Պ.-ի հետ ծանոթացած եւ ամուսնացած 26-ամյա Արման  Թ.-ն  հարսանիքի օրն է իմացել, որ Պ.-ն, ոչ թե 23 տարեկան է, ինչպես ներկայացել էր, այլ անչափահաս: Նա ցանկացել է հարսանիքը չեղյալ հայտարարել, սակայն աղջկա ծնողներն ասել են, որ ոչ մի խնդիր չկա եւ նրանք ամուսնացել են: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմանի մայրը`Քնարիկ Թ.-ն:

Նա նաեւ պատմեց, որ թոռան ծնվելուց հետո նախկին հարսը բազմիցս  հայտնել է, որ չի սիրում իր ամուսնուն, ցանկանում է  ապրել ազատ կյանքով եւ մեկնել քրոջ մոտ Իսրայել: «Ինքը ասում էր, որ իմ կողքին քեզ որպես տղամարդ չեմ զգում: Նույնիսկ մի անգամ ամուսնուն անվայել  սեռական առաջարկ է արել, հետո  դատարանում ասել, թե ամուսինն է իրեն նման առաջարկություն արել: Ավելին` ասել է, թե իրեն անկյուն են կանգնեցրել ու սեռական եսիմինչ առաջարկություններ արել: Նման առաջարկություն հենց Պ.-ն է արել ամուսնուն, որի համար ամուսինը ջղայնացել է ու չի համաձայնել: Մի հատ էլ եկել ինձ պատմում էր, թե Արմանին սենց առաջարկություն արեցի, ասացի տեսնեմ ինձ հարգում է կընդունի իմ առաջարկը, թե՝ չէ»,- պատմեց նախկին սկեսուրը: 

Նա նաեւ անկեղծացավ, որ որդու ընտանիքում հաճախ են եղել վիճաբանություններ, բայց Արմանը, ոչ մի անգամ նախկին կնոջը ֆիզիկական ցավ չի պատճառել: «Մեկ անգամ երեխային թողել է ամուսնու մոտ, մեկ ամսով եկել Երեւան: Բայց մեկ ամիս անց եկավ ներողություն խնդրել եւ միացան: Տղաս նրան ներեց միայն նրա համար, որ երեխան մեծանա մոր կողքին»,- պատմեց տիկին Քնարիկը՝ հավելելով, որ նախկին հարսի  իսրայելաբնակ քրոջ նախաձեռնությամբ, ծեծի մեղադրանքով նույնիսկ ոստիկաններ են ուղարկվել իրենց բնակարան, բայց ապացույց չգտնելով ոստիկանները հեռացել են:

«Մի քանի օր անց երեխայի հետ նա եկել է Հայաստան եւ դիմել ոստիկանություն: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում ֆիզիկական բռնության, որեւէ մեղադրանք չի հարուցվել: Իսկ դատարանի վճռին արդեն անդրադարձել եք: Երեխան հիմա մոր մոտ է եւ դիմել ենք դատարան երեխայի խնամակալությունը վերցնելու համար»,- մանրամասնեց նախկին սկեսուրը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննված գործի շրջանակներում 26-ամյա Արման Թ.-ն, 2011թ.հոկտեմբերի 13-ին նշանադրվել է 11-02-1996թ. ծնված Պ. Պ.-ի հետ, որից հետո Սեւան քաղաքի բնակարանում փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Պ. Պ.-ի հետ: Նրանք փաստացի ամուսնական կյանք են վարել: Ամբաստանյալ Արման Թ.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր  է ճանաչել մասնակի:

Նա նշել է, որ Պ.Պ.-ի հետ համացանցով շփվելու ընթացքում տեղեկացել է, որ Պ-ի ծնողները ամուսնալուծված են եւ ապրում են իրարից առանձին: 2011թ. հոկտեմբերի սկզբներին, վերադառնալով Հայաստան, նա ծանոթացել է Պ.-ի եւ նրա մոր հետ: Հանդիպումների ժամանակ Արման Թ.-ն եւ Պ.-ն հասկացել են, որ սիրում են միմյանց եւ որոշել են ամուսնանալ: Ամուսնանալուց հետո մեկնել են ՌԴ: Մոսկվայի բնակարանում նրանք տարբեր կենցաղային հարցերի շուրջ, հաճախակի վիճաբանել են: Վիճաբանության պատճառներ են հանդիսացել կնոջ հղիության պատասխանի անորոշությունը, խանդը, այլ տղաների ուշադրությունը գրավելը եւ այլն:

Վիճաբանությունների ընթացքում Արման Թադեւոսյանը 4-5 անգամ ձեռքով հարվածներ է հասցրել Պ.-ի մարմնի տարբեր մասերին: Արմանը նաեւ սեռական ակնարկներ է արել իրեն, եւ քանի որ ինքը դրանք չի կատարել, անկյուն է կանգնեցրել իրեն` քնելու դեպքում հարվածներ հասցնելով:

Ծեծի եւ բռնության մասին Պ.-ն չի կարողացել հայտնել հարազատներին, քանի որ իրեն հսկել են` տանը տեղադրված տեսախցիկների միջոցով: Միայն մի անգամ է իրեն հաջողվել խոսել Իսրայելում գտնվող քրոջ հետ, որը դիմել է ոստիկանություն:

Երբ ոստիկանները եկել են, Արման Թ.-ն եւ նրա հարազատները համոզել են Պ.-ին, որ որեւէ բողոք չներկայացնի: Պ.-ն դիմել է նաեւ սկեսրոջը, սակայն վերջինս որեւէ քայլ չի ձեռնարկել իրեն օգնելու համար:

Ծեծի եւ բռնության հետ կապված` Արման Թ.-ի հետ խոսել է նաեւ ՌԴ-ում գտնվող իր քեռին, սակայն այդ ամենը արդյունք չի տվել: Չհանդուրժելով այդ ամենը` Պ.-ն 2013թ. օգոստոսին Արմանին հայտնել է, որ ամուսնալուծվում է եւ վերցնելով իր տղային` վերադարձել է Հայաստան` մոր մոտ:

Քննելով գործը դատարանը  վճռել է Արման Թ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք` 150 հազար  ՀՀ դրամի չափով:  Արման Թ.-ն մեղավոր է ճանաչել  նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ` տուգանք` 70. Հազար  ՀՀ դրամի չափով:  ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով` հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Արման Թ.-ի նկատմամբ նշանակվել է վերջնական պատիժ` տուգանք` 200 հազար դրամի չափով:

Տպել
Ամենաշատ