News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հնարավոր կլինի դիտել 15 ասուպի մեկ ժամում: Երկիրն այժմ անցնում է Պուպիդներ-Վելիդներ ասուպային շղթայով, ու ասուպները տեսանելի կլինեն ամպամածության բացակայության դեպքում:

Հյուսիսային կիսագնդում պատկերն այնպիսին կլինի, կարծես ասուպները հորիզոնից երկինք են թռչում: Հարավային կիսագնդում տեսանելի կլինի այդ թվում նաեւ Պուպիդներ-Վելիդներ համաստեղության կետը, որից մեկնարկում է ասուպների հոսքը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի գլխավոր աստղաբանական աստղադիտարանի մամուլի քարտուղար Սերգեյ Սմիրնովը:

Նրա խոսքով՝ հոսքն իրենից կարող է ներկայացնել ինչպես գիսաստղերի մնացորդներ, այնպես էլ ասուպների: Մթնոլորտ մտնելու պահին այս նյութի որոշ մասնիկներ ակնթարթորեն անհետ այրվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ