News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սպիտակի 25-րդ տարելիցի օրը բարեկամ հայ ժողովրդի հետ միասին մենք ցավում ենք տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր զոհվեցին սարսափելի բնական աղետի հետեւանքով»,- ասվում է Ուկրաինայի նախագահի նամակում:

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ փրկարարների ցուցաբերած քաջությունն ու ինքնանվեր ջանքերը բոլոր նրանց,  ովքեր երկրաշարժի հետեւանքների չեզոքացման ժամանակ առաջինն օգնության եկան հայ ժողովդրին, բարեկամության ու մարդասիրության օրինակ են հանդիսանում:

 «Սպիտակի ողբերգության զոհերի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում»,- ընդգծել է Վիկտոր Յանուկովիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ