News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին Երեւանում: 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության պետ Էլման Աբդուլաեւը ԱՊԱ-ին հայտնել է, որ նիստում Ադրբեջանը կներկայացնի ԱԳՆ տնտեսական համագործակցության  վարչության պետ Շովգի Մեխթիաձեն:  

Նիստի ընթացքում մասնակիցները կքննարկեն ՍԾՏՀԿ-ի շրջանակում համագործակցության զարգացումը: Միջոցառման շրջանակում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բուլղարիային:  Ադրբեջանը ՍԾՏՀԿ-ում նախագահության իր հերթը բաց կթողնի, քանի որ հաջորդ տարի այն նախագահում է մի շարք այլ միջազգային կառույցներում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայանալիք նիստին ՀՀ ԱԳՆ-ն հրավիրել է մասնակից երկրների բոլոր ներկայացուցիչներին, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ