News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում շարունակվում են ակտիվ տեղեկություններ հաղորդել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցի հետ կապված։ Այս անգամ էլ Sabah-ը գրել է, թե Դավութօղլուն 2 առաջարկով է Հայաստան մեկնում։

Թուրքական Sabah-ը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրել է, թե Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կատարելիք այցի շրջանակներում նախատեսում է հանդիպել Հայաստանի իր գործընկերոջ՝ Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Հրապարակման մեջ նշվել է, թե Դավութօղլուն Հայաստան է գնում 2 առաջարկով՝ Հայաստանը Ադրբեջանին հանձնի ազատագրված շրջաններից 2-ը, որի դիմաց Թուրքիան բացելու է սահմանը։ Զավեշտալին այն է, որ շեշտվում է, թե Դավութօղլուի այս առաջարկը կարեւոր առիթ է Հայաստանի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ