News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով դեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը:

ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձեւաչափով հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ Քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի, ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի, Դաշնային տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) ղեկավար Օլեգ Օստապենկոյի, ՌԴ պետական սահմանի կահավորման դաշնային գործակալության ղեկավարի  Յուրի Մալցեվի, ՌԴ թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ:

Արթուր Բաղդասարյանի երկկողմ հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմատեխնիկական, ռազմատնտեսական, անվտանգության եւ այլ ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ