News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է «EurasiaNet» կայքի բլոգներից մեկի հեղինակ Գեորգի Լոմսաձեի հոդվածը, որը հրապարակվել է նույն այդ կայքում:

Հայաստանը կատարեց իր ընտրությունը Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության միջեւ, բայց արդյոք դա կհանգեցնի՞ նրա դե ֆակտո համալրմանը Լեռնային Ղարաբաղի տարածքով՝ նրա հետ միասին նաեւ Ռուսաստանի հետ առեւտրի ոլորտում: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ, ի վերջո, Ղարաբաղը անուղղակիորեն կօգտվի «ավետյաց երկիր» Կրեմլի տնտեսական առավելություններից: Ադրբեջանը, որը մտադիր է տարածքը հետ վերցնել, խոչընդոտում է, որպեսզի գերազանցապես էթնիկ հայերով բնակեցված տարածքը կապ հաստատի արտաքին աշխարհի հետ:

Նշանակում է, ըստ էության, Հայաստանը հանդիսանում է Ղարաբաղի միակ բարեկամն ու առեւտրային գործընկերը: Իր հերթին Ռուսաստանը կիսաբոյկոտված Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է, ուստի որոշ հայերի կարծիքով, սպասվում է, որ Ղարաբաղն ինքնաբերաբար Մոսկվայի շուրջ տնտեսական գոտու մուտք կստանա: Իհարկե, պաշտոնապես դա չի լինի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միություն: Հայաստանը նույնիսկ դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն:

Բացի այդ, քանի որ միության բոլոր անդամները, այդ թվում նաեւ Ռուսաստանը, զգուշանում են Ադրբեջանին բարկացնելուց, Եվրասիական միության ձեւավորումը չպետք է փոխի Ղարաբաղի դիվանագիտական ստատուս-քվոն:

Սակայն ինչպես հաճախ լինում է Կովկասում, կարեւոր նշանակություն ունի այն, ինչ տեղի է ունենում գրածից դուրս: Որոշ վերլուծաբաններ սպասում են, որ Ղարաբաղի արտադրանքը, լինի դա թթի օղի կամ շինանյութ, կարող է միության շրջանակներում առանց մաքսերի վաճառվել որպես հայկական ապրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ