News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նորությունների ֆոնին, որ ԱՄՆ կառավարությունը վերջնականապես դուրս է եկել General Motors-ի կապիտալից, սպասվում է GM_ի ներկա ղեկավար Դեն Աքերսոնի հրաժարականը:

Սպասվում է, որ Դեն Աքերսոնը իր հրաժարականի մասին կհայտարարի հունվարին: Նոր նշանակումը կարող է շատ ուժեղ ազդել հսկա կոնցեռնի հետագա քաղաքականության եւ ֆինանսական ցուցանիշների վրա: «Ընկերության ղեկավարը ավտոինդուստրիայի ոլորտում կարող է շատ ուժեղ ազդել նրա ճակատագրի վրա: Եւ մի անգամ չէ, որ դա եղել է»,-հայտնել է Morgan Stanley-ի վերլուծաբան Ադամ Ջոնասը, հաղորդում է «ՓՐԱՅՄ»-ը:

Բարրան GM-ում աշխատել է 30 տարի, մոտ երկու տարի նա եղել է կոնցեռնի կողմից արտադրվող մեքենաների եւ բեռնատարների որակի բարելավման պատասխանատուն:

Նշենք, որ General Motors-ը թողարկում է մարդատար եւ բեռնատար մեքենաներ 34 երկրներում, վաճառում եւ տեխսպասարկում է իրականացնում 140 երկրներում: Կոնցեռնի շտաբ-բնակարանը գտնվում է Դեթրոյթում, անձնակազմի թվաքանակը 244,5 հազար է: Կոնցեռնի մեքենաների հիմնական շուկան ԱՄՆ-ն է, որին հետեւում են Չինաստանը, Բրազիլիան, Կանադան, Ռուսաստանն ու Գերմանիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ