News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Unicode-ից  խնդրել են որպես ռուբլու նշան չօգտագործել հայոց այբուբենի 36-րդ տառը՝ «Քե»-ն (U+0554),  որն առաջին հայացքից նման է ռուսական արժույթի տարբերանշանին: Այդ մասին ասված է  Unicode-ի հրապարակային հաղորդագրության մեջ:

Ռուբլու նոր գրաֆիկական տեսքին նվիրված քննարկմանը մասնակցել էր նաեւ Մայքլ Էվերսոնը՝ նոր նշաններ շրջանառության մեջ դնելու վերաբերյալ բազմաթիվ առաջարկությունների հեղինակը: Նա նշել է, որ արդեն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի ռուբլու նոր նշանը ընդգրկի Unicode-ում: Քննարկումը, որ Unicode-ում պետք է ռուբլու նոր նշան ներմուծել, ծագել է բազմիցս: Այնուամենայնիվ, մինչ այժմ դա չի արվել: Էվերսոնը պարզաբանել է, որ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տառը պաշտոնապես հաստատվի, հաղորդում Lenta.ru-ն:

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 11-ին պաշտոնապես հաստատել է ռուսական արժույթի գրաֆիկական խորհրդանիշը: Ռուբլու տարբերանշանն է դարձել ընդգծված «Р» տառը: ԿԲ-ում նախատեսում են արդեն հաջորդ տարում նոր տարբերանշանով  մետաղադրամ հատել, ինչպես նաեւ այն  տպել թղթադրամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ