News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին լրագրող Սեւան Նիշանյանը առաջիկա շաբաթվա ընթացքում բանտում կհայտնի։ Նրա դեմ կայացված դատարանի վճիռը հաստատվել է վճռաբեկի կողմից։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  վճռաբեկ դատարանը հաստատել է դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ։ Ըստ վճռի, Սեւան Նիշանյանը անօրինական շինություն կառուցելու համար 4 տարի կանցկացնի բանտում։

Սեւան Նիշանյանը, անդրադառնալով իր դեմ կայացրած վճռին, ասել է, թե իրեն դատել են իր սեփականություն հանդիսացող շինության մեջ փոքրիկ խորդանոց կառուցելու համար։ «Առաջիկա շաբաթ բանտում կհայտնվեմ եւ կանցկացնեմ 4 տարի։ Դե մի քանի պատգամավորներ վերջերս ազատվեցին բանտից, երեւի տեղ է ազատվել»,-ասել է Նիշանյանը։

Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ