News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, տեղի են ունեցել պատգամավորական խումբ-խմբակցությունների եւ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստերը՝ օրակարգում ունենալով «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի  եւ այն ուղեկցող օրինագծերի  մասին հարցը։

Բյուջետային փաթեթը, համաձայն սահմանված ժամանակացույցի, նախ, քննության առնվեց «Հայրենիք», ապա՝ «Դաշնակցություն», այնուհետեւ՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունների եւ «Արցախատուն» պատգամավորական խմբի նիստերում։

Քննարկումներին,  որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մասնակցում էր ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։ «Ժողովրդավարություն» խմբակցության նիստին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ միասին ներկա էր նաեւ  վարչապետ Արա Հարությունյանը։

Խումբ-խմբակցությունների նիստերում բարձրացված հարցերը եւ ներկայացված առաջարկությունները վերաբերում էին գալիք ֆինանսական տարվա կտրվածքով երկրի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային առաջընթացի ռազմավարությանը եւ մարտավարությանը, այդ համատեքստում՝ ծրագրային առաջնահերթությունների որոշարկման հիմունքներին,  ինչպես նաեւ  կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում  առկա առանձին խնդիրների լուծման ուղիներին ու միջոցներին։

Ի պատասխան՝  կառավարության ղեկավարն ու ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հանդես եկան համարժեք հիմնավորումներով ու պարզաբանումներով։

Տպել
Ամենաշատ