News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մոսկվայում, Կոմսոմոլսկայա պողոտայի 25/1 շենքի մոտ, դեկտեմբերի 12-ին, կեսգիշերին վնասազերծվել է բնակարանային գողերի ինտերնացիոնալ ավազակախումբ:

Գողերը զինված դիմադրություն են ցույց տվել, եւ ոստիկանները ստիպված են եղել հաշվեցուցակային զենք կիրառել: Հրաձգության հետեւանքով վիրավորվել են երկու ոստիկաններ, ավագ լեյտենանտ Ժուրկինը վիրավորվել է կրծքի եւ ուսի հատվածում, իսկ ավագ սերժանտ Կուզնեցովը՝ աջ ազդրից: Պատասխան կրակոցներով վիրավորվել են գողերից երեքը՝ Հայաստանի 38-ամյա քաղաքացի Լեւան  Խալաթյանը, տաջիկստանի 39-ամյա քաղաքացի Քամիլ Սաիդովը, եւ Ստուպինի շրջանի բնակիչ, 31-ամյա Լեբեդեւը: «Պրայմ Քրայմի» տեղեկություններով, Խալաթյանը զոհվել է Սաիդովի պատահաբար արձակած կրակոցից:

Հանցախմբի չորրորդ մասնակիցը եւ, ըստ ամենայնի, կազմակերպիչը 61-ամյա «օրենքով գող» Ռեվազ Բուխնիկաշվիլին է, ով քրեական միջավայրում հայտնի է Պեցո անունով: Նա, որպես հմուտ հանցագործ, չի դիմադրել, ուստի չի տուժել:

Բնակարանում ոստիկանները կապված գտել են 89-ամյա տանտիրուհի Ավակովային, եւ Սարկիսով տարեց զույգին, որոնք վարձով էին ապրում: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Վրաստանի Զեստաֆոնի շրջանի բնակիչ Պեցոն գողական աշխարհում «անթերի» համարում ունի, քանի որ մինչ օրս պահպանում է բոլոր կանոններն ու ապրում միայն գողությամբ հայթայթված միջոցներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ