ՀինգշաբթիՀոկտեմբեր 02
  • USD 407.58
  • EUR 514.12
  • RUB 10.28

Դ!ԵՄ ԵՄ. Ձմեռ պապերը երթ են անելու ընդդեմ կուտակային համակարգի

09:50, 14.12.2013 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Տնտեսություն, Հասարակություն

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն եւ նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է: Այդ մասին ասվում է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության հայտարարության մեջ:

«Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երեւանի փողոցներով: Նրանք եւս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թեւակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ եւ ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել եւ համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան»,- ասվում է հայտարարության մեջ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Անահիտ Բախշյան. Քաղաքապետը խոստացել է, որ «Աֆրոդիտե» բարը կդադարի գործել

2014թ. օգոստոսի 1-ից Խանջյան փողոցի 35 հասցեում գտնվող...

«Ժողովուրդ». Արտառոց դեպք Արմավիրի մարզի Գայ համայնքում

Շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել եւ ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթեւիկին փոխանցելով...

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ...

«Հայկական ժամանակ». Գալուստ Սահակյանի որդին խոստովանեց

Սա՝ չնայած այն բանին, որ արդեն տեւական ժամանակ է...

Արտասահմանյան դիվանագետները Լոնդոնին պարտք են 140 մլն դոլար

Օտարերկրյա դեսպանատները Լոնդոնի տրանսպորտային համակարգին ավելի քան 82 մլն ֆունտ ստեռլինգ (142 մլն դոլար) են պարտք քաղաքի կենտրոն մուտք գործելու...

Հիտլերի համար ստեղծված կործանիչները վաճառքի կհանվեն

Կործանիչները բազմաթիվ անգամներ օգտագործվել են հոլիվուդյան եւ բրիտանական կինոնկարներում, սակայն իրենց մարտական…

Partner news