News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է «STR ավտոսիրողների ակումբ» ՀԿ-ի տասնամյակին նվիրված միջոցառումը, որին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքապետը ժամանել է «Միցուբիշի» մակնիշի սպորտային ավտոմեքենայով ավտոսիրողների շարասյան հետ:

Երեւանի քաղաքապետը նշել է, որ առանց պատահարների է տեղ հասել, իսկ լրագրողների հարցին, թե արդյո՞ք փողոցները մաքրված էին ձնից, Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ արդեն երեք օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում, եւ փողոցներն արդեն մաքուր են:

Միջոցառման հատուկ հյուրը ավտոսպորտի միջազգային մրցույթների հաղթող մոսկվաբնակ Արթուր Գորոյանն է:

Կպարգեւատրվեն 2013 STR DRAG-RACING գավաթի եւ դրիֆթինգի առաջնության հաղթողները, որից հետո կկազմակերպվի սպորտային մեքենաների ցուցադրություն։ Միջոցառման ավարտին նախատեսված են մեքենաներով ցուցադրական ելույթներ, մասնավորապես, կողեսահեցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ