News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հատկապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումից հետո Լեռնային Ղարաբաղում ռազմական ստատուս քվոն հաստատ կպահպանվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Չեմ կարծում,  թե 2014թ. որեւէ լուրջ առաջընթաց է հնարավոր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, քանի որ դրան չեն նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող ոչ աշխարհաքաղաքական համատեքստը, ոչ էլ ներքաղաքական եւ հասարակական-քաղաքական գործընթացները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում», - ընդգծել է քաղաքագետը:

Ըստ Մինասյանի համոզման` հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձություններին  զուգահեռ, արտաքին բոլոր առաջատար խաղացողները հաստատ կձգտեն ազատվել ցանկացած գլխացավանքից:  «Համապատասխանաբար էլ, ստատուս քվոն ձեռնտու է նաեւ արտաքին խաղացողներին` հատկապես հետխորհրդային տարածքում ստեղծված բավական հետաքրքիր իրավիճակում: Այնպես որ, 2014թ. ոչ մի առանձնահատուկ բան էլ ես չեմ սպասում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում», - ամփոփել է Սերգեյ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ