News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2013-ի վերջին ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը միաժամանակ նշել է, որ այդ հարցում նախընտրում է լինել միայն զգուշավոր լավատես, քանի որ գործ ունենք Ադրբեջանի հետ. «Մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի: Նրա՝ պարզապես զազրելի քաղաքական էլիտայի համար արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները մի գրոշ անգամ չարժեն: Հենց այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցությունների տապալման միակ պատասխանատուն է: Ուստի այդ հարցում լավատես լինել դժվար է»,-նշել է ԲՀԿ ներկայացուցիչը:

Պատգամավորի խոսքով՝ չնայած որ վերջերս ադրբեջանական «խավիարային քաղաքականությունը» էլ ավելի է ակտիվացել, եւ Բաքվի «նավթոտ թաթերը» հասել են ԱՄՆ նախագահի վարչակազմին, միջազգային հանրությունում սկսել են ավելի օբյեկտիվորեն ընկալել ղարաբաղյան հարցը:  «Այդ ամենը հույս է ներշնչում, որ միջազգային հանրությունը վերջապես կհասկանա, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Վերջերս բազմաթիվ եվրոպական պատգամավորների հայտարարել են Ղարաբաղ այցելելու ցանկության մասին՝ չնայած Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելու սպառնալիքին»,-եզրափակել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ