News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի դաշնային դատարանը ԱՄՆ-ում «Հայկական ուժ» հանցախմբի անդամներից Կարո Երկանյանին, որին սպառնում էր 100 տարվա բանտարկություն, դատապարտել է ութ տարվա ազատազրկման:

Ըստ ամերիկյան իրավապահների` «Հայկական ուժ» խմբավորումը, որում ընդգրկված էին հիմնականում Հայաստանից եւ ԽՍՀՄ նախկին երկրներից գնացած անձինք,  ձեւավորվել է Լոս Անջելեսում` 1980-ականներին: Հանցախմբում  հաշվվում է 250 մասնակից` չհաշված պաշտոնապես հանցախմբում չգրանցված գործընկերներին:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ  հանցախմբի գործունեությանը մասնակից 59 մարդ, որոնց թվում նաեւ` Երկանյանը, ընդունել են իրենց մեղքը ներկայացրած մեղադրանքներով` կողոպուտ, սպանություն, առեւանգում, շորթում, խաբեբայություն, թմրանյութերի վաճառք եւ զենքի անօրինական շրջանառություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱՄՆ-ի իրավապահները  2011թ. փետրվարին զանգվածային գործողություն էին իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել էին տասնյակ մարդիկ: Դատապարտյալների նստարանին էր հայտնվել 70 մարդ:

Երկանյանին սպառնում էր մինչեւ 100 տարվա ազատազրկում, սակայն դատարանը բավարարել է պաշտպանության հայտարարությունը, որն առաջարկում էր որպես պատիժ սահմանել ութ տարվա ազատազրկում` գումարած բանտից ազատվելուց հետո հինգ տարով հսկողության տակ լինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ