News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին Օվկիանիայի եւ ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով Թեհրան է այցելել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա են բարիդրացիական հարաբերություններ եւ փոխշահավետ համագործակցություն, եւ գոյություն չունի որեւէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար:

Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում:

Տարածաշրջանային, մասնավորապես` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարը ընդգծել է հիմնախնդրի խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:

Շավարշ Քոչարյանը փոխանցել է նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները:

Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ