News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել կատարել Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու վերաբերյալ ժնեւյան պայմանավորվածությունները՝ ԱԷՄԳ-ի ստուգումներից հետո: Նման որոշում է կայացվել Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստի արդյունքում:

«ԵՄ խորհուրդը պատրաստ է ընդունել անհրաժեշտ միջոցառումները եւ հանել ԵՄ-ի պատժամիջոցները, որոնք շարադրված են գործողությունների համատեղ ծրագրում, անմիջապես այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ն կստուգի միջոցառումների կատարումը, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ»,-ասված է ընդունված փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Բացի այդ, ԵՄ խորհուրդը կրկին նշել է «Վեցնյակի» եւ Իրանի միջեւ միջուկային գործարքի կարեւորությունը, որը կնքվել է նոյեմբերին:

Ավելի վաղ Իրանը խոստացել էր շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ