News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թեհրանի Հայ ակումբի սրահում, ՀՀ դեսպանության եւ Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի («ՀՈՒՍԿ») համատեղ նախաձեռնությամբ, դեկտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի  ընդունած «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի» 65-ամյակին նվիրված միջոցառում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Թեհրան ժամանած Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, իր գնահատանքի խոսքն ուղղելով միջոցառման կազմակերպման համար, նշեց. «Ցեղասպանությունը յուրաքանչյուր հայի ցավն է եւ Օսմանյան կայսրության տարիներին կատարված Հայոց Ցեղասպանության ճանաչումը պարտավորեցնող հանգամանք է մարդկության համար, որպեսզի նման ոճրագործություն այլեւս չկրկնվի»:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ողջույնի խոսք է ուղղել հրավիրյալներին եւ անդրադարձավ  կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությանն ու այդ խնդրում  իրավաբան Լեմկինի  անժխտելի դերին: Դեսպանը նաեւ նշել է, որ Հայոց Ցեղասպանությունը  հիմնավոր փաստարկ է հանդիսացել Լեմկինի կողմից տվյալ  կոնվենցիայի մշակման գործում:

Այնուհետեւ օրվա բանախոս Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի քաղաքական բաժնի անդամ, իրավագետ Սեւան Պետրոսյանը համապարփակ ներկայացրել է Ցեղասպանության կոնվենցիայի նախապատմությունը եւ անդրադարձել Լեմկինի կատարած աշխատանքին, ինչպես նաեւ խաղաղ եւ պատերազմական պայմաններում այդ եզրույթի կիրառելիությանը: Բանախոսն անդրադարձել է նաեւ կոնվենցիայի որոշ դրույթներին  եւ նշել, որ, թեեւ կոնվենցիան հաստատվել է Հայոց Ցեղասպանությունից տարիներ անց, սակայն այն կարելի է կիրառել նաեւ Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու հարցում:

Միջոցառման ավարտին ներկաներին օրհնության խոսք է ուղղել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը: Թեմակալ առաջնորդը, անդրադառնալով կոնվենցիայի կարեւորությանը, ցավով նշել է այն հանգամանքը, որ այդ կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից մարդու իրավունքների հարգման առումով կարեւորագույններից է, որը, սակայն, հաճախ չի կիրառվում, քանզի այսօր եւս աշխարհում ականատես ենք նմանօրինակ վայրագությունների:

Միջոցառմանը ներկա էին Իրանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններ եւ դիվանագիտական կորպուսի անդամներ, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, Թեհրանի հայոց թեմի  Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար ծ. վարդապետ Աշգարյանը եւ «Ալիք» հաստատության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ