News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի գրասենյակը Գլենդելում անհատական հանդիպում է ունեցել ամերիկյան Քալիֆորնիա նահանգի սենատի ղեկավար Դարել Սթեյնբերգի հետ: Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Ամերիկայի Հայ դատի գրասենյակից (Արեւմտյան շրջան), հանդիպումը, որին ներկա է գտնվել համայնքային ավելի քան 35 առաջնորդ, լավ առիթ է հանդիսացել, որպեսզի սենատորը կիսվի գաղափարներով եւ ավելի լավ ծանոթանա Հարավային Քալիֆորնիայում հայակական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Միջոցառումը ներառում էր կարճ ծրագիր Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) նախագահ Նորա Հովսեփյանի մասնակցությամբ, ով սենատորին ողջունել է ԱՀԴԳ ընտանիքում՝ նրան հանձնելով կազմակերպության պատվավոր անդամի պաշտոնական  նշան: Իր ելույթում Հովսեփյանը նշել է, որ կազմակերպությունն ակնկալում է ԱՀԴԳ խոշոր նախաձեռնությունների շրջանակներում համագործակցություն սենատորի հետ՝ այդ թվում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներում, ինչպես  նաեւ օգտվելով առիթից սենատորին հրավիրել են Սենատի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ հաջորդ այցի ժամանակ գլխավորել  պատվիրակությունը: Սթեյնբերգը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ մեծապես ակնկալում է իրականացնել դա:

Իր ելույթում սենատորը մասնավորապես հայտնել է. «Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Ամերիկայի Հայ դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) հետ եւ այստեղ՝ Հարավային Քալիֆորնիայում, ծանոթանալ Ամերիկայի հայ համայնքի հետ… Ես առաջիկա տարիների ընթացքում ակնկալում եմ երկարատեւ, արդյունավետ բարեկամություն՝ ոչ միայն հարաբերություններ, այլ նաեւ բարեկամություն ձեր հետ»:

Կարճատեւ ծրագիրն ավարտվել է տարբեր թեմաների շուրջ հարց ու պատասխանով՝ սկսած վերջին խոչընդոտներից՝ կապված նահանգի Կապիտոլիումում ադրբեջանական կեղծ քարոզի հետ, ավարտած Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ