News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռու մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց: 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ