News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել բանակցային գործընթացի ներկա վիճակի, առաջնային գծում առկա իրադրության եւ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ