News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» թերում հրապարակված հոդվածը, որ հեղինակն է տվյալ թերթի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը:Ահա վճիռը, որը չի կանգնեցնի ժխտումը: Համարելով, որ Շվեյցարիայի կողմից  ցեղասպանությունը ժխտելու համար Դողու Փերինչեքի դատապարտումը խախտում Հռչակագրի՝ խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մաքրեց ճանապարհը բոլոր նրանց համար, ովքեր կասկածի տակ են դնում են 1915թ.-ին հայ ժողովրդի բնաջնջման իրողությունը:

Նման հեղինակավոր ատյանի որոշումը Անկարայի կողմից վարձատրվող բոլոր Ֆորիսոններին  ավելի շատ հնարավորություններ կտրամադրի քարոզչության ընտրություն հարցում: Եվ դա կխրախուսի նրանց պնդելու իրենց չար գործում: Սակայն դեռ շատ վաղ է հայտարարել հաղթանակի մասին:Այս որոշումը հիմնականում կայացվել է շվեյցարական օրենսդրության թերությունների պատճառով, որը հանգեցրել է Փերինչեքի քննադատմանը: Որոշումը կասկածի տակ չի դնում ժխտումը քրեականացնելու ընդհանուր սկզբունքը: Այն միայն ընդգծում է դրա կիրառման դժվարությունները, երբ վեճի թեման «ցեղասպանություն» տերմինի հիմնավորումն է, այլ ոչ թե փաստական հանգամանքները, որոնք  նա նկարագրում է:Այդ կերպ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հանցագործության այդ  իրավական գնահատականի վավերականության քննադատությունը կապված է խոսքի ազատության հետ: Մանավանդ, որ Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենք չկա:

Բացի այդ, նման պահվածքի դատապարտումը «հրատապ սոցիալական անհրաժեշտություն» չէ: Այն է, ըստ ՄԻԵԴ-ի, իրարամերժ հայտարարությունները, որոնք սիմպոզիումի ժամանակ կատարել է  մարդ, ով պնդում է, որ ինքը պատմաբան է եւ իր տեսություններն արդարացնում է «հակաիմպերիալիստական» գաղափարախոսության քողի տակ, չեն խախտում հասարակական կարգը:Բայց, ցավոք, այս որոշման մեջ բոլորովինանտեսվում է այն փաստը, որ մենք գործ ունենք պետական ժխտման հետ եւ որ Փերինչեքը, լինելով Թալեաթի կոմիտեի անդամ(թուրքական իշխանությունների կողմից ստեղծված կառույց, ինչը ոչ մի անգամ չի նշվել դատավճռում դրդապատճառների վերաբերյալ հատվածում), այս ամենը տարածելու առաքելություն ուներ: Այդ մասին են վկայում տվյալ պատմության բոլոր օղակները՝ սկսած քաղաքական համատեքստից, որտեղ էլ ձեւավորվել է  «ցեղասպանության պնդումների դեմ պայքարի» կոմիտեն(թուրքական դիվանագիտության առաջնահերթությունը), մինչեւ աջակցությունը, որն Անկարան բացահայտ տրամադրում էր հայտարարության հեղինակին:Ամեն դեպքում, եթե անգամ դատարանը հայտարարել է, որ տվյալ դեպքում խախտվել է Փերինչեք խոսքի ազատությունը, այն ամեն դեպքում մերժեց դրամական փոխհատուցման հարցումը: Բացի այդ, յոթ դատավորներից երկուսը, ովքեր դեմ էին կայացված վճռին, ցանկություն հայտնեցին, որպեսզի Մեծ պալատը զբաղվի «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա ժխտումները քրեականացնելու հարցերով»:

Մենք կարող ենք միայն դրականորեն գնահատել սա:Ցեղասպանությունից 100 տարի անց իրավունքը միշտ չէ որ համընթաց է արդարադատությանը: Այն կարող է կրառվել նաեւ որպես դրա դեմ պայքարի գործիք: Այս իրավիճակում դրա թերությունները սնում են արդարադատությունը: Նրանք պարտադրում են իրենց տրամաբանությունը ու կրկնակի հարված են հասցնում զոհերին: «Հայոց ցեղասպանության ժխտումը հացագործություն չէ»,- նշվում է վերնագրերում: Տեղեկությունը արագ տարածվում է Համացանցում: Մենք լսում ենք Թալեաթի կոմիտեի ցնծության ձայները: Ո՞վ կարող է ասել, որ տվյալ դեպքում Եվրոպական դատարանը գործում էր մարդու իրավունքների շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ