News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները դեկտեմբերի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան ավտոճանապարհին (Սարավան գյուղի մոտ), Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Լոռիի մարզի Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհներին, Երեւան-Աբովյան ավտոճանապարհը մառախլապատ է, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում  առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ