News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանցի դպրոցականները ձմեռային արձակուրդներին կփորձարկեն Ուրալի դաշնային համալսարանի 10-հարկանի նոր հանրակացարանը, որում ստեղծված են բոլոր հարմարությունները:

NEWS.am-ին Ուրալի դաշնային համալսարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դպրոցականները նաեւ կօգտվեն մարզասրահից, ուսանողական սրճարանից, լվացքատնից, խոհանոցից եւ կգիշերեն ուսանողական սենյակներում:

Ժամանակակից շենքը կարող է տեղավորել 1000 ուսանողի: Սենյակները նախատեսված են 2-3 մարդու համար: Ամեն հարկում կա չորս խոհանոց, լվացքատուն, երկու ուսումնական եւ երկու հանգստի սենյակ: Շենքը կահավորված է հարմարավետ կահույքով, ունի անվճար ինտերնետ: Հանրակացարանի մակերեսն ավելի քան 19 հազար խմ է, շինարարությունն արժեցել է 523 մլն ռուբլի:

Հայաստանցի դպրոցականները նաեւ հայտնի դասախոսների դասախոսություններ կլսեն, կայցելեն գիտական լաբորատորիաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ