News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը տրամադրվելու են տասը տարի ժամկետով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

Նույնականացման քարտի չիպում առկա են քաաքացու տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, ծննդավայր, ծննդյան ամսաթիվ, իսկ կենսաչափական անձնագրում՝  այս բոլոր տվյալները՝ բացի հասցեից, ինչպես նաեւ տվյալի անձի ցուցամատի հետքերը։

Նորայր Մուրադանյանը տեղեկացրեց նաեւ, որ քաղաքացիները կարող են դիմում գրել եւ հրաժարվել նույնականացման քարտում առկա հանրային ծառայության համարանիշից, այդ դեպքում սոցիալական քարտը կլինի ուժի մեջ։ Իսկ հանրային ծառայության համարանիշը այն համարն է, որը քաղաքացուն նույնականացնում է։ «Կենսաչափական անձնագրերը ավելի շատ են անձին նույնականացնում, հեշտ են անցնում սահմանային անցակետերով, էջերի քանակը քառասուն է, ավելի շատ, քան նախկին անձնագրերի դեպքւոմ, դրանցով ավելի հեշտ են դեսպանատներում տրամադրում վիզաներ։ Նույնականացման քարտը չափերով ավելի փոքր է, ավելի դիմացկուն, պարունակում է ստորագրություն, դրա միջոցով մարդիկ կարող են կատարել իրենց հարկային պարտավորություններ էլեկտրոնային եղանակով»,-ասաց Նորայր Մուրադխանյանը։

Նա նաեւ նշեց, որ կենսաչափական անձնագրում ելքի վիզա հասկացություն գոյություն չունի, դրա կարիքը չկա եւ քաղաքացին էլ լուսանկար չի ներկայացնում, տեղում է լուսանկարվում առանց վճարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ