News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 8-ին ընդունել է այս տարվա մարտի 7-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված ուշու մարզաձեւի Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչված արցախցի մարզիկ Դավիթ Գրիգորյանին, նրա մարզիչ Սայաթ Բաղդասարյանին, ինչպես նաեւ հանրապետության անվանի մարզիչներ Արտո Առստամյանին եւ Էռնեստ Միրզոյանին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է բոլորին սպորտի բնագավառում այս կարեւոր ձեռքբերման առթիվ՝ նշելով, որ մեր մարզիկների հաղթանակը մեր ողջ ժողովրդի հաղթանակն է: Բակո Սահակյանն ընդգծել է, որ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեր հանրապետության համար, եւ պետությունն այսուհետ էլ կշարունակի աջակցել Արցախում այս բնագավառի զարգացմանը:

Հանդիպման վերջում նախագահը Եվրոպայի առաջնությունում 1-ին տեղը գրաված Դավիթ Գրիգորյանին եւ նրա մարզչին հանձնել է դրամական պարգեւներ, իսկ Արտո Առստամյանին եւ Էռնեստ Միրզոյանին՝ ԼՂՀ վաստակավոր մարզչի պատվավավոր կոչումը հավաստող վկայականներ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ