News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սուրբ Ծնունդը շատ եվրոպական երկրներում գլխավոր տոնն է: Սակայն ամեն երկիր ունի իրեն հատուկ ավանդույթները: Որպեսզի իմանանք, թե ինչպես են տոնում Սուրբ Ծնունդն Էստոնիայում, NEWS.am-ի թղթակիցը դիմել է ԵՄ կենտրոնի ղեկավար Էխտել Խալիստեին:

«Սուրբ Ծնունդը կամ յոուլուդը (jõulud) Էստոնիայում գլխավոր տոնն է: Ավանդույթի համաձայն՝ Սուրբ Ծնունդը սկսվում է Ադվենտի առաջին օր, այսինքն Սուրբ Ծնունդից չորս շաբաթ առաջ կիրակի օրը: Այս կիրակի սկսում են հաշվել: Ադվենտի առաջին շաբաթից տանը զարդարում են տոնածառը, զարդարում են քաղաքների փողոցները, հայտնվում են ամանորյա տոնավաճառներ»,- պատմել է Խալիստեն:

Նրա խոսքով՝ Սուրբ  Ծննդյան սպասումի այդ շրջանում Էստոնիայում ընդունված է պատշգամբի վրա եռանկյունու տեսքով մոմեր դնել: Դռից պարտադիր կախում են ծաղկեպսակ: Քանի որ Էստոնիան անտառների երկիր է, գյուղացիները սովորաբար գնում են անտառ եւ ծառ կտրում, որը հիմնականում զարդարում են կարմիր գույնով: Էստոնիայում տոնածառը տներում սովորաբար մնում է մինչեւ հունվարի 6-ը:

 «Էստոնիայում հիմնական օրը Ճրագալույցն է՝ դեկտեմբերի 24-ը, երբ ողջ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ: Սեղանի լի է ուտեստներով, այդ թվում պարտադիր պետք է լինի արյունեփ երշիկ եւ հապալասե ջեմ: Ինչ վերաբերում է մյուս ուտեստներին, ապա որոշ դեպքերում կարող է լինել շոգեխաշած խոզի միս կարտոֆիլով ու կաղամբով կամ սագի միս: Իհարկե, սեղանի վրա կա նաեւ քաղցրավենիք»,- պատմել է նա:

Էստոնիայում Սուրբ Ծնունդի տոնակատարության առանձնահատկությունն այն է, որ Ձմեռ պապը նվերները չի թողնում տոնածառի տակ, այլ միշտ գալիս է ճրագալույցին: «Ողջ ընտանիքը հավաքվում է մեծ սեղանի շուրջ, երբ դուռը թակում է Ձմեռ պապը կամ, ինչպես նրան անվանում են, Յիուլուվանան: Էստոնիայում ընդունված չէ, որ  Յիուլուվանան նվերները թողնի տոնածառի տակ: Նա միշտ պետք է անձամբ ներկայանա, ինչն էլ Էստոնիայում խոշոր բիզնես է: Ձմեռ պապը մշտապես իր մոտ առանց տերեւների ճյուղ ունի վատ երեխաների համար եւ նվերների մեծ պարկ: Նա միշտ սկսում է հարցից. «Այս տարի կա՞ն չարաճճի երեխաներ» հետո մի կողմ է դնում ճյուղն ու սկսում է նվերները բաժանել: Նվեր կարելի է ստանալ մաիյն այն բանից հետո, երբ կարտասանեն կամ կերգեն: Այս ավանդույթը վերաբերում է ոչ միայն երեխաներին, այլեւ մեծահասակներին: Յուրաքանչյուրը նվեր ստանալու համար պետք է որեւէ բան անի: Որոշ ընտանիքներ Ճրագալույցին գնում են եկեղեցի, սակայն, օրինակ իմ ընտանիքը եկեղեցի է գնում դեկտեմբերի 25-ի առավոտյան»,- նշել է Էխտել Խալիստեն: «Ընթրիքից հետո ընդունված է ուտելիքը թողնել սեղանին, որպեսզի հանգուցյալ հարազատները գիշերը նույնպես ուտեն»,- հավելել է նա:

Լուսանկարները`visitestonia.com

 

 

<p><img src="/pic/content/2013/20_dec/christmasmarket.jpg" height="427" width="640" /></p>

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ