News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկուն ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել:

«Ղեկավարվելով մարդասիրության սկզբունքով՝ որոշեցի.

Ներում շնորհել դատապարտյալ Միխայիլ Բորիսի Խոդորովսկուն՝ ծնված 1963թ. Մոսկվայում, նրան ազատելով հետագա պատժաչափը կրելու պարտավորությունից:

Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- մասնավորապես գրված է փաստաթղթում, որը տեղադրել է Կրեմլի կայքը:

Դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում Պուտինը հայտարարել էր, որ Խոդորովսկին ներում հայցող դիմում է գրել, եւ առաջիկայում այդ հարցով հրամանագիր կստորագրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ