News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ադրբեջանի գերին է, ուստի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը եւ ցյուրիխյան արձանագրությունների իրականացումը քիչ հավանական են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին:

«Կարծում եմ, 2014 թ.-ին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ որակական փոփոխություններ պետք չէ ակնկալել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի դեկտեմբերյան այցը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշական բնույթ էր կրում. Անկարան մտադիր էր ցույց տալ իր պատրաստականությունը երկխոսության, քանի որ այդ էր պահանջում ամերիկյան դաշնակիցը», - ընդգծել է լեհ քաղաքագետը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով թուրքական ընտրարշավների օրացույցը՝ 2014թ.-ի նախագահական ընտրությունները եւ 2015թ.-ի խորհրդարանական ընտրությունները, Երեւանի հետ հարաբերությունների ջերմացմանն ուղղված որեւէ իրական քայլ պետք չէ ակնկալել: «Սա վերաբերում է նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին: Ամենայն հավանականությամբ, այդ հացը կդառնա նախընտրական քարոզարշավի օրակարգային հարց», - եզրափակել է  Մատեուշ Պիսկորսկին:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցվել է Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների  պատճառով՝ կապված նախկինում ձեռք բերված համաձայնություններում ղարաբաղյան հարցի առիթով խախտումների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ