Թուրքիայի մեդիա ոլորտում դեկտեմբերի 20-ին կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել։ Վաճառվել են Sabah թերթը եւ ATV հեռուստաընկերությունը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի մրցակցային հանձնաժողովը հայտարարել է, թե Sabah թերթը եւ ATV հեռուստաընկերությունը վաճառվել են «Քալյոն» շինարարական ընկերությունը։
«Ջիներ գրուփը» 2008-ին 1,1 մլրդ դոլարով Sabah թերթը եւ ATV հեռուստաընկերությունը վաճառել էր «Չալըք» հոլդինգին։
«Չալըք» հոլդինգի ղեկավարներից Բերաք Ալբայրաքն ամուսնացած է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր հետ։