News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները շարունակում են անհանգստանալ վերջերս ադրբեջանական փամփուշտից զոհված հայ պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանի մահվան կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկային հայ դատի գրասենյակից:

Կոնգրեսական Ջիմ Կոստան հայտարարություն է ըարածել, նշելով, որ «ցնցվել է, երբ լսել է ադրբեջանական զորքերի կողմից հայկական ուժերի վրա չհրահրված հարձակման ընթացքում մեկ այլ հայ զինվորի սպանության մասին»: «Ողբերգական այս արյունահեղության շարունակությունն է Ադրբեջանի կառավարության կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացման, այն ադրբեջանցի սպայի, ով կացնահարել էր հայ սպայի: Ադրբեջանը, իր զինված ուժերն ու անձը, ով այս վայրագ հանցագործության հեղինակն է, պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար եւ կանգնեն արդարադատության առաջ», - ասել է Ջիմ Կոստան:Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էին եկել նաեւ այլ կոնգրեսականներ: Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել էր.«Ադրբեջանը եւ նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ ոչ մի կասկած չկա, որ այս վայրագությունը ներկայումս կազմակերպվել է Ադրբեջանի անվտանգության մարմինների ամենաբարձր մակարդակում»:

Իսկ կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել էր.« Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ ինքը լուրջ չի վերաբերում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ խաղաղ հարաբերությունների հաստատմանը»: Նա հավելել էր, որ Ադրբեջանի գործողությունները շարունակում են վնասել խաղաղության գործընթացին:

Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, պայմանագրային զինծառայող Հրանտ Պողոսյանը զոհվել է դեկտեմբերի 15-ին ժամը 15-ի սահմաններում Մոսվես գյուղի շրջանի հենակետոըմ: Պողոսյանը Բերդ քաղաքի բնակիչ էր, 26 տարեկան, ամուսնացած էր, ուներ մեկ երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ