News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստան-Շվեյցարիա միավորումը խորապես հիասթափված ու  բարկացած է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումից Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին գրում է շվեյցարական «Tribune de Genève»-ը:

Ըստ ասոցիացիայի՝ որոշումը կասկածի տակի է դնում ռասիզմի դեմ շվեյցարական օրենքը: «Խոսքի ազատությունն իրավաբանորեն ավելի բարձր է դասվել, քան զոհերի ցավը», - նշվում է հայտարարության մեջ: Հեղինակները հավելում են, որ այդ որոշումը հակասում է ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարում եվրոպական սկզբունքներին եւ որոշումներին, ինչպես նաեւ վտանգում է մարդկային արժանապատվությունը:Շվեյցարիա – Հայաստան միավորումը, որը Լոզանում դատարանում քաղաքացիական հայցվոր էր, որտեղ էլ դատապարտել էին Դողու Փերինչեքին, Շվեյցարիային կոչ է անում բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի որոշումը: Խնդիրը կքննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին, շվեյցարացիները բողոքարկման համար երեք ամիս ժամանակ ունեն: Այս փուլում Արդարադատության դաշնային գերատեսչությունը որեւէ լրացուցիչ մեկնաբանություն չի տալիս:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ