News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

19-ամյա Սեդա Ա.-ն մորը մեղադրել է իր գոյությւոն չունեցող 1 տարեկան 3 ամսական երեխային խեղդամահ անելու մեջ: Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա Սեդա Ա-ն, ոստիկանության Նաիրիի բաժնում` նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, այնուամենայնիվ մոր՝ Անահիտ Ա.-ի նկատմամբ կատարել է սուտ մատնություն:

Նա մորը մեղադրել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով, թե, իբր, մայրը 2012թ. օգոստոսին, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գտնվող իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1 տարեկան 3 ամսական երեխային:

Այսինքն Սեդա Ա-ին մեղսագրվում է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր . օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմաբ առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ